Ընդամենը հաշված ժամեր անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի SOAD ռոք խմբի երկար սպասված համերգը` «Արթնացրեք հոգիները» խորագրով: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Armlur.am-ի տեսախցիկն արձանագրեց հազարավոր երկրպագուների սրտատրոփ սպասումները: Նրանք վաղ առավոտից եկել էին Հանրապետության հրապարակի հարակից տարածք և սպասում էին մինչ ոստիկանները կզննեն իրենց և թույլ կտան մտնել համերգային հրապարակ:
Ո´չ սովը, ո´չ հոգնածությունը, ո´չ էլ եղանակային պայմանները չստիպեցին հեռանալ նրանց հրապարակից: