այսօր Աղջիկների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առաջին անգամ ամբողջ աշխարհում հոկտեմբերի 11-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Աղջիկների միջազգային օրը: Այս տարվա թեման վաղ ամուսնություններն են: ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում 20-24 տարեկան յուրաքանչյուր 3-րդ կինը ամուսնացել է մինչեւ 18 տարեկանը, նրանցից մեկ երրորդը` մինչեւ 15 տարեկանը: Սա հանգեցնում է վաղաժամ հղիության եւ հետեւաբար` առողջական խնդիրների: Զարգացող երկրներում հղիության ընթացքում բարդացումները 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառն են: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, վաղ ամուսնությունները կանխարգելելու հիմնական միջոցը աղջիկների կրթությունն է:
ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր երրորդ աղջիկը, այսինքն` 75 միլիոնը, զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, նրանցից 39 միլիոնը 11-ից 15 տարեկան է:




Լրահոս