Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիել Ալվեսը որոշել է շարունակել ելույթները կատալոնական «Բարսելոնա»-ում:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր է կապում 31-ամյա բրազիլացու հետ և ցանկանում է, որ նա մնա ակումբում:
Իսկ ավելի վաղ Ալվեսի գործակալը հայտարարել էր, որ պաշտպանը թիմից հեռանալու է, քանի որ ակումբի կողմից գոհացնող առաջարկ չի ստացել:
Դանիել Ալվեսի և «Բարսելոնա»ի միջև գործող պայմանագիրն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի վերջում: