Միլիոնատեր Մհեր Սեդրակյանի ու նրա հողատեր որդու ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր  գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի` 2013թ. պատգամավորն ունեցել է մեկ հողամաս և մեկ բնակելի տուն: Երկու գույքն էլ հարկային տարվա սկզբում առկա են եղել, սակայն տարվա վերջում դրանք օտարվել են: Հողամասի օտարումից պատգամավորը ստացել է 36 մլն 178 հազար դրամ, իսկ բնակելի տան օտարումից` 276 մլն 648 հազար դրամ գումար: Շարժական գույքի կամ արժեթղթերի մասին տվյալներ հայտարարագրում բացակայում են:

3

2013թ. դրությամբ Մհեր Սեդրակյանն ունի 400 մլն դրամ գումար, իսկ տարվա սկզբում գումարը կազմել էր 65 մլն դրամ: 2013թ. ընթացքում պատգամավորը վաստակել է 646 մլն 709 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից, շահաբաժնից և գույքն օտարելուց ստացված եկամուտներից:

Անդրադառնանք պատգամավորի որդու` Դավիթ Սեդրակյանի ներկայացրած դրամական միջոցներին: Պարզվում է` պատգամավորի որդին խոշոր հողատեր է: 2013թ. իր հայտարարագրում Սեդրակյանը 9 հողամաս է հայտարարագրել, որոնք բոլորն էլ գնվել են հենց 2013 թ. ընթացքում: Բացի հողամասերից, պատգամավորի որդին ունի արտադրական նշանակության երկու շինություն և հասարակական նշանակության երեք շինություն:

1

Դրամական միջոցների մասին որևէ տեղեկություն հրապարակված չէ, սակայն նշված է, որ 2013թ. ընթացքում Դավիթ Սեդրակյանը վաստակել է 242 մլն 567 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և շահաբաժնից:

2

 

Սակայն հասկանալի է, որ  ներկայացվածը ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքի ունեցվածքի մի մասն է միայն: ՀՀ պաշտոնյաներին բնորոշ է իրենց միլիոններն ուրիշի անունով գրանցելն ու ներկայացնելը: Չի բացառվում, որ Մհեր Սեդրակյանի դեպքում ևս այս մեխանիզմն է գործում ու ներկայացվածն էլ նրա կարողության մի մասն է միայն:

 




Լրահոս