ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Գերմանիայից ժամանած դիտորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։

Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։




Լրահոս