ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության վերաբերյալ ոստիկանների գործողությունների առնչությամբ նշանակված ծառայողական քննության նյութերն ուղարկվել էին հատուկ քննչական ծառայություն: Այստեղ այդ նյութերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչեւ հիմա նախաքննությունը չի ավարտվել: ՀՔԾ-ից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին. «ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու, այն է` 2012թ. օգոստոսի 12-ին` ժամը 04:41-ի սահմաններում, ստացված հաղորդմանը ոչ օպերատիվ արձագանքելու եւ ոչ պատշաճ հաշվառելու դեպքի առթիվ 2012թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր.-ի 315-րդ հոդվ. 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն»։




Լրահոս