5,6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայոմ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ցնցումների էպիկենտրոնը եղել է Ուանակա քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:
Նոր Զելանդիայի ոստիկանության հաղորդմամբ, տեղի բնակչությունից հայտնել են կոտրված պատուհանների մասին, սակայն ուժեղ փլուզումներ չեն եղել, հայտնում է Associated press-ը:
Հավելենք, որ Նոր Զելանդիայի Ուանակա քաղաքը հայտնի հանգստավայր է զբոսաշրջիկների համար: