Համայնքների խոշորացման մասին ավելի շատ անհիմն շահարկումներ են ընթանում: Այսօր խորհրդարանում այս թեմայով քննարկումների ժամանակ նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նրա խոսքով՝ 15 հազարից բարձր և ցածր թվով բնակչություն ունեցող համայքներում կարգավիճակը պետք է տարբեր լինի: «Շատ ժամանակ 15 հազարից ցածր բնակչություն ունեցող համայնքներում չեն կարողանում բարձրագույն կրթությամբ հաշվապահ գտնել, որպեսզի փոխեն համայնքապետարանի հաշվապահին: Շատ է խոսվում համայնքների խոշորացման բացասական ազդեցության մասին: Խոսվում է խնայողության մասին, որևէ խնայողության մասին խոսք չկա, կա տեղական ինքնակառավարման մարմինների ֆինասնական միջոցների վերաբաշխում:
Որևէ գյուղապետի հաստիք չենք կրճատում և գյուղի բոլոր լիդերներին տեսնում ենք իրենց պաշտոններում, եթե իհարկե, իրենք իրենց համայնքների կոնցեպցիայում գյուղի վստահությունը կարողանան ունենալ»,- նշեց Տերտերյանը: