ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 կուսակցություն. քիչ առաջ միայն ամփոփվեցին նախնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով, Արցախի խորհրդարանական ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-­ը:  Այս մասին հայտնում է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա նշեց, որ առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35%-ը: «Արցախի ժողովրդավարական կուսակցության» օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 %-ը, «Հայ հեղափոխական
դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Նրանց օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 %-ը:

«Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 %, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 %: Երկու կուսակցություն` ԼՂՀ «Կոմունիստական կուսակցությունն» ու «Խաղաղություն և  զարգացումը» չեն հաղթահարել 5%-ի շեմը: Կոմունիստները ստացել են 1136 ձայն կամ 1,65 %, իսկ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը` 591 ձայն կամ 0,86 %:

Նախնական տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղմամբ:




Լրահոս