Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հետաքրքրվել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով: Վերջինս պաշտոնապես հրաժարվել էր երկարաձգել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը:
Bild-ի տվյալներով` 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է «Բորուսիա»-ին տրամադրել Մարիո Գյոտցեի տրանսֆերային իրավունքը:
Նշենք, որ Գյոտցեն 2013-ին հենց Դորտմունդից էր տեղափոխվել «Բավարիա»: Գերմանիայի ընթացիկ առաջնության 29 խաղերում Գյոտցեն դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: