Ականատեսների վկայությամբ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ընդամենը երեկ գիշեր է վերադարձել Վիեննայից: Ընդ որում, նա ինքնաթիռով ճամփորդում է միմիայն «բիզնես կլասսով»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ Վիեննայի օդանավակայանում տոմսավաճառը Սեդրակյանին անգլերենով հարցրել է՝ ուզում է՝ ավիատոմսը «բիզնես կլասս» լինի, թե այլ կարգի, նա զայրացել է. «Յես, բիզնես կլասս, բիզնես կլասս, բա էլ ուրիշ ո՞նց…»: Թե ինչ գործերով է Սեդրակյանը եղել Վիեննայում, չհաջողվեց պարզել:
«ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՍ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ