Բրիտանական Dancing Man Brewery գարեջրի արտադրության ընկերությունը արտադրել է Pole-Axed հատուկ գարեջուրը: Այն նախատեսվում է Անտարկտիդան գրավողների համար: Նախկինում Անտարկտիդայում արշավներն անցնում էին առանց գարեջրի, քանի որ ընպելիքը սառչում էր, իսկ այդ դեպքում կորցնում էր համային որակներն ու հատկությունները: Pole-Axed-ը` գարեջուր պատրաստողների պնդմամբ, ընդունակ է դիմանալ մինչև -90c ջերմաստիճան` պահպանելով իր հեղուկ վիճակը: Այս գարեջրի բաղադրությունը գաղտնի է պահվում:
հատուկ գարեջուր Անտարկտիդայի համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ