«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ դեռ չի համակերպվել թիմը լքելու մտքին:
«Դժվար կլինի հեռանալ: Իհարկե, հետաքրքիր կլինի հայտնվել այլ երկրում: Զգացմունքները տանջում են ինձ: Չգիտեմ, թե ինչպիսի զգացողություններ եմ ունենալու «Էնֆիլդ»-ը լքելու ժամանակ»,- հայտարարել է Ջերարդը:
Նշենք, որ ամռանն անգլիացի կիսապաշտպանը կտեղափոխվի ԱՄՆ, իսկ իր վերջին հանդիպումը կանցկացնի «Էնֆիլդ» մարզադաշտում՝ մայիսի 16-ին: