Եթե մենք իշխանության գանք, կբացառվեն նման երևույթները. Արմեն Ռուստամյանը` Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու արարքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ցավում եմ, որ այդպիսի իրադարձությունները շարունակում են տեղի ունենալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և իր որդու վերջերս կատարած հերթական արարքի վերաբերյալ հարցին:

«Պետք է պարզապես ամեն ինչ անել, որպեսզի բոլորը հասկանան, որ որևէ մեկը օրենքից դուրս չի կարող գործել: Ցավոք, Մեր երկրում սա չենք կարող արմատավորել: Այս ամենից լուրջ հետևություններ պետք է անել: Իհարկե, զավակները պատասխան չեն տալիս ծնողների արարքների համար, ծնողներն էլ զավակների:  Բայց եթե զավակները իրենց զգում են այնպես, որ կարող են անպատիժ գործել, որովհետև ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունն, այդտեղից էլ դժգոհություններ են առաջանում: մարդիկ դժգոհում են անհավասարությունից»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Վերջինիս խոսքով` եթե իրենք իշխանության գան, ապա նման երևույթները կվերանան, կլինի հավասարություն: «Իհարկե, կան երկրներ, որտեղ ևս պաշտոնյաները խախտումներ անում են, սակայն պետք է դրանք գտնելու մեխանզիմներ ներդնել: Ահա սա է, որ բացակայում է մեր երկրում»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:




Լրահոս