Կալանավորվել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ»մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքումուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, ինչն էլ հաստատվեց:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդմասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբկարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններիդատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործիփաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելուանհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տեղեկացրել էինք նաև, որ հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:

Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմ անձին խոստացել է դեպքի փաստական հանգամանքների խեղաթյուրման եղանակով այն ներկայացնել ոչ թե որպես զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն, այլ չնչին միջադեպ և արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը:

Միջնորդին տրված խոստումը կատարելու անձնական շահագրգռվածությամբ Հ. Ավագյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝ 2014թ. ապրիլի 4-ին, միջամտել է քննիչի գործունեությանը՝ հրահանգել է նրան  քրեական գործով հարցաքննել ականատես վկա Արմեն Դ.-ին, վերջինիս  տվյալներով լրացնել վկայի հարցաքննության արձանագրության ձևաթուղթ, որից հետո նույն քննիչի անունից կազմված արձանագրության մեջ վկա Արմեն Դ.-ն անձամբ թելադրել է գործով անցնող եղբայրների օգտին տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, որով զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը ներկայացվել է, իբր, մանր միջադեպ, չնչին վեճ: Ցուցմունքի հիմնական մասն ավարտելուց հետո Հայկ Ավագյանը կանչել է քննիչին, ցուցում տվել նրան անձամբ գրի առնել հարցերը, ինչից հետո, վկա Արմեն Դ.-ն կրկին թելադրել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի օգտին տեղեկություններ պարունակող պատասխաններ:

Այնուհետև, Հ. Ավագյանը նույն քրեական գործով մյուս վկաներին իր աշխատասենյակում հրահանգավորել է, թե ինչ ցուցմունքներ պետք է տալ, որից հետո միայն այդ անձինք հարցաքննվել են, ինչի արդյունքում էլ քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել, քրեական գործի վարույթը կարճվել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս