Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հեռանկարային ծրագրերի իրականացմանը: