Տրակտորը կորցրել է կառավարումը և կողաշրջվել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1979 թ. ծնված Էդգար Ս.-ի վարած տրակտորը ժամը 15.00-ի սահմաններում Շամբ-Հարժիս ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս