Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը սկանդալային փաստ էր բացահայտել. ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի առաջին գլուխն ամբողջությամբ՝ իր 6 հոդվածներով, պարունակում է գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ տերմինաբանություն: Խորհրդային տարիներին այդ օրենքի խնդիրն էր պահպանել ԽՍՀՄ սահմանադրությունը, ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը եւ այլն, եւ այլն: Ու չնայած այս բացահայտումից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ԱԺ պատգամավորներից ոչ մեկը չի փորձել ուղղել սխալը: Անգամ կառավարությունը, որ այդ օրենքի փոփոխությունների առաջարկով է հանդես եկել, նշված սխալին չի անդրադարձել: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դա օրենսգրքի բացթողումներից ու խնդիրներից ամենամեղմն է: Ըստ նրա՝ հաշվի առնելով մյուս խնդիրները՝ ճիշտ ժամանակը չէ, դրանք թողած, ուղղել այս մեկը: Իսկ մենք կարծում էինք, թե ամբողջությամբ անկախացել ենք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ