ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ
«Մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը` Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: «Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, եւ կարծում եմ, որ միակ ելքն է սա»,-հավաստիացրել է Սարգսյանը: Հավանաբար Հայաստան եկած հարյուրավոր  սիրիահայերին այնքան լավ էին տիրություն արել ու այնքան մեծ բաժին հանել իրենց  ունեցածից, որ նրանք շտապեցին հեռանալ հայրենիքից` անգամ ռումբերի տակ ընկնելու վտանգն ունենալով աչքի առջեւ, ինչի արդյունքում էլ 8 հոգի զոհվեցին:

Ո՞Վ Է ՕՐՀՆԵԼՈՒ
Հոկտեմբերի 20-ին՝ 14:00-ին, տեղի կունենա Սուրբ խաչի եւ հույսի խորանի օծման արարողությունը Երեւան-Ապարան մայրուղու 36-րդ կմ-ի հատվածում` Տառ քարերի պուրակի մոտ: Միջոցառման կազմակերպիչը «Նիգ-Ապարան»-ն է` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Հետաքրքիր է՝ ով կօծի այդ խաչը: Համենայնդեպս, ոչ կաթողիկոսը, որովհետեւ դժվար թե ապարանյան ցուրտ եղանակին բացմանը կիսամերկ երգչուհիներ երգեն:

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Հայաստանի կառավարությունը մինչեւ նոյեմբերի 7-ը կներկայացնի իր առարկությունները ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՄԻԵԴ-ը  Տեր-Պետրոսյանի հայցի վերաբերյալ վճիռ էր կայացրել` այն մասնակի անհիմն ճանաչելով: ԵԴ-ն սահմանել է, որ հայցում թվարկված բոլոր իրավունքները, բացի մեկից, չեն խախտվել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումներն անհիմն են: Միայն երկու` տնային կալանքի եւ միավորման  իրավունքի խախտման հարցերի առնչությամբ դատարանը որոշում չի կայացրել եւ անհրաժեշտ է համարել լրացուցիչ խորհրդակցել ՀՀ կառավարության հետ:

ԷԼ ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ-ում քաղաքական կյանքը ճահճի է նմանեցնում. «ՍերԺ Սարգսյանն ու իշխանությունն այնքան են ոչնչացրել դաշտը, որ էլ մարդ չունեն փչեն, դնեն, կրեն»: Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժերի պայքարը ոչ թե իրար, այլ իրավիճակի դեմ է: «Ոչ թե քաղաքական ուժերն են ընդդիմադիր իշխանությանը, այլ իրավիճակն է ընդդիմադիր իշխանությանը: Քաղաքական ուժերը կողմնորոշում չունեն՝ ինչ ուղղությամբ Հայաստանի  զարագացումն առաջ գնա, մյուս կողմից էլ իշխանությունն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար ու թույլ չի տալիս քաղաքական, ծրագրային օբյեկտիվ քննարկումներ, որովհետեւ ցանկացած քննարկում կարող է վտանգել նրա վերարտադրվելու հնարավորությունը»,-երեկ հրավիրած ասուլիսում ասել է ՆԺԿ առաջնորդը:

ԱՄԵՆԱՇԱՏԸ` ՀԱՅԵՐ
Ըստ Մարդահամարի ամերիկյան բյուրոյի պաշտոնական տվյալների՝ 2001-2010թթ. Հարավային Կովկասի երեք պետությունների բնակիչներից առավել հաճախ ամերիկյան քաղաքացիություն են ստացել Հայաստանում ծնվածները: Դիտարկված 10 տարիների ընթացքում ՀՀ-ից ԱՄՆ տեղափոխվածներից 19 հազար 469-ը ամերիկյան անձնագիր է ստացել: Վրացիներից անձնագրեր են ստացել 5 հազար 840, իսկ ադրբեջանցիներից` 9 հազար 300 հոգի:

ԿԾԵԼ Է ՀԱՐԵՎԱՆԻՆ
Հոկտեմբերի 19-ին  Վանաձորի  Բազում թաղամասի շենքերից մեկում հարեւանները ծեծել են միմյանց, ինչի ընթացքում ծեծի մասնակիցներից 26-ամյա Աննան կծել է իր հարեւան Ժորային: Վիճաբանությունը տեղի է ունեցել ջրի ծորակը բաց թողնելու պատճառով: 76-ամյա կծվածը` Ժորան, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:




Լրահոս