ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր սկզբունքը հետեւյալն է` որքան համագործակցությունը քաղաքական թիմերի միջեւ մեծ լինի, այնքան լավ ընտրություններ կլինեն, իսկ դա անհրաժեշտություն է մեր երկրի համար, եւ դրանից շահելու է միայն մեր պետությունը»:

Գալուստ Սահակյան «Հենարան»

Գալուստ Սահակյանը հատկապես վերջերս սկսել է անկեղծանալ. նա այնպիսի բացահայտումներ է անում իշխանական գործընթացների նրբություններից, որ միայն գովասանքի է արժանի: Եւ այսպես՝ նա հրապարակավ հայտարարում է, որ ինչքան շատ քաղգործիչների հետ պայմանավորվեն, այնքան ընտրությունները լավ կլինեն: Այսինքն՝ բողոքող չի լինի, ամեն ինչ կանցնի կգնա: Դե իհարկե, իսկ թե ինչ կզգա շարքային ընտրողը, որ այլ թեկնածուի է ընտրել, սակայն այլ մարդ է հաղթանակ տանում, արդեն որեւէ մեկին չի հետաքրքրում: Սա է ՀՀԿ-ի դեմքը: Շնորհակալություն Գրիգորիչին՝ անկեղծության համար:




Լրահոս