ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի` խորհրդարանում դրսեւորած վարքագծից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանն իր մոտ է կանչել Միրումյանին եւ նրան նախատել այն բանի համար, որ չի կարողացել օրենսդիրներին այնպես ներկայացնել «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որպեսզի դրանք բացասական լույսի ներքո չընկալվեին:
Վարչապետին զայրացրել է փաստը, որ փոխնախարարի անկարողության պատճառով պատգամավորներն այլ կերպ են ընկալել նախագիծն ու սկսել են մեղադրել Կառավարությանը, քանի որ նաեւ չեն հասցրել կարդալ տեքստը: Նշենք, որ պատգամավորների մի մասն էլ երեկ լրատվամիջոցներին էր մեղադրում «խոպանչիների» օրենքը բացասական լույսի ներքո ներկայացնելու համար: