«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ վաղը` մայիսի 12-ին առավոտյան ժամը 9:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կփորձեն հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես արեցին որոշ ժամանակ առաջ: Նաիրիտցիներից Armlur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նկատի ունենալով նախորդ ձախողված փորձը, առանձնապես հույս չունեն, որ այս անգամ Սերժ Սարգսյանն աշխատանքի գնալուց կիջնի մեքենայից և իրենց կմոտենա:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին նաիրիտցիները հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որպեսզի «դիմավորեին աշխատանքի» գնացող Սերժ Սարգսյանին։ Նրանք մոտ մեկ ժամ սպասել էին, սակայն նախագահի շարասյունն անցել էր՝ արհամարհելով հավաքվածներին ու նրանց բղավոցները։