Դատապարտյալի թաքստոցում հայտնաբերվել է 27 բջջային հեռախոս, պլանշետ և 2 լիտր կոնյակ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են մեկ միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ և հեռախոսի 10 բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

_2-0

1431330561,3




Լրահոս