ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ՝ ողջ օրը, ստիպված էր ներկա գտնվել խորհրդարանում: Բանն այն է, որ նա՝ որպես հիմնական զեկուցող, պետք է ԱԺ ներկայացներ մի քանի օրինագծեր եւ ամեն րոպե սպասում էր իր հերթին: Բայց քանի որ ընդդիմությունը որոշել էր բավական մանրակրկիտ կերպով քննել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվությունը, ԱԺ երեկվա նիստում հնարավորություն չեղավ այլ հարցի անդրադառնալու համար: Մի քանի ժամ խորհրդարանում սպասելուց հետո Աշոտյանը ստիպված հեռացավ՝ ԱԺ դահլիճում մոռանալով իր թղթապանակը:
ՄՈՌԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ