Հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելել է Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ  ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։

Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։

Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։




Լրահոս