ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես «Orange» բջջային կապի բաժանորդ եմ եւ պետք է նշեմ, որ վերջին ամիսներին՝ հատկապես կեսգիշերից հետո, հաճախ չեմ կարողանում sms ուղարկել, իսկ հեռախոսազրույցն էլ 2 րոպեն լրանալուց հետո ընդհատվում է: Խնդրում եմ ասել, թե երբ կկարգավորվի «Orange»-ի կապը:

Սրբուհի Խաչատրյան (23 տարեկան, բանասեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Orange»-ի ցանցի հետ խնդիր չկա: Երբեմն գիշերային ժամերին՝ կեսգիշերից հետո, ցանցում աշխատանքներ են կատարվում, եւ, բնականաբար, դա արվում է այն ժամերին, երբ մեր բաժանորդների մեծամասնությունը չի օգտվում ծառայությունից: Դրանք ընդամենը պրոֆիլակտիկ աշխատանքներ են, որոնք կատարվում են գիշերային ժամերին՝ 2:00-ից հետո: Եթե բաժանորդը կոնկրետ խնդիր է ունեցել, ես կզգուշացնեմ, որ տվյալ հեռախոսահամարի կապը ստուգեն, որպեսզի կարողանան պարզել, թե որն է խնդիրը: Որպես այդպիսին՝ խնդիր չկա եւ չի եղել:

«Orange» ընկերության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության բաժնի
պետ Լիլիթ Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, «Orange» ընկերության հաժախորդները ստիպված պետք է լինեն իրենց հեռախոսազանգերը կատարել մինչեւ կեսգիշեր, հակառակ դեպքում կա՛մ պետք է քայքայեն իրենց նյարդերը, կա՛մ այդպես էլ չկարողանան զանգահարել որեւէ մեկին: Դե իսկ sms ստանալը տվյալ դեպքում «ճոխություն» է: Ի դեպ, նշենք, որ այս հարցը «Orange»-ին բազմիցս տրվել է, ու երբեք նրանք չեն խոստովանել, որ վատ են աշխատում:




Լրահոս