Տեխնոլոգիան վերջին տասնամյակներում մեր աշխարհը շատ է փոխել. ԵՄ հանձնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր երկրների կառավարությունների առջև ծառացած խնդիրը մեկն է` ինչպես բաշխել ֆինանսները: Այսօր ՀՀ-ում մեկնարկած Բոլոնյայի նախագահական գագաթաժողովի և քարտուղարության ֆորումի ժամանակ հայտարարեց կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Տիբոր Նավրաչիչը:

«Հակամարտությունը բազմաթիվ վտանգներ է բերում, դրանցից մեկը` մտքերի, գիտելիքի, փորձի փոխանակումը փակուղի մտցնելն է: Բուհերի դերն անփոփոխելի է եղել Եվրոպայում հասարակության ձևավորման համար. այսօր բարձրագույն կրթությունը կարևորագույն արժեք է ժողովրդավարական պետության համար: Բոլոր երկրների կառավարությունների առջև հիմա խնդիրներ կան ծառացած` ինչպես բաշխել ֆինանսները, ինչպես մասնավոր սեկտորին ստիպել կրթության ոլորտում ներդրումներ անել: Տեխնոլոգիան վերջին տասնամյակներում մեր աշխարհը շատ է փոխել` տեխնոլոգիաները փոխում են հնարավորությունները, որպեսզի գիտելիքներն ազատ հոսեն»:

Նավրաչիչի հավաստմամբ` Եվրոպան հետ չի մնացել կրթական ոլորում առկա փոփոխություններից: Ըստ նրա` չնայած երկրները շարժվում են նույն ուղղությամբ, բայց տարբեր արագությամբ են առաջ շարժվում:




Լրահոս