Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները կարողացան աշխարհին ցույց տալ, թե ով է հայը. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի. Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում էր «Հայություն» խորագրով ցուցադրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում էին սփյուռքահայ 18 արվեստագետներ, ովքեր տարբեր են իրենց մտածողությամբ, գեղագիտությամբ, ճաշակով, սակայն նրանց միավորում է իրենց հայրենասիրությունը: Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները, միավորվելով մի գաղափարի շուրջ, կարողացան աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարողանում հայ արվեստը ինտեգրել համաշխարհային մշակույթում»,- ընդգծեց նա:




Լրահոս