Մալաթիայում երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է հետույքին դանակահարելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Ոստիկանությունից տեղեկանում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 00:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Պարզվել է, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 28 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է 1996 թ. ծնված Արթուր Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 20.10-ին ներկայացել է բաժին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս