Հայաստանի հետ առևտրի ծավալները նվազել են, ճգնաժամ է. ԵԱՏՀ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ անդամ բոլոր երկրներին ծածկել է ճգնաժամի ալիքը, սակայն պետք է աշխատել և լուծումներ գտնել, և արդյունքն ավելի լավը կլինի: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, որ ֆինանսական շուկայում խնդիրների պատճառով հայ արտադրողները չեն կարողանում ապրանք արտահանել Ռուսաստան, և արդյո՞ք այդ խնդիրը քննակվել է հանձնաժողովում, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ- նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Նրա խոսքով, այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան Ռուսաստանում և ԵՏՄ-ում, չէին կարող չազդել առևտրի վրա: Անդրադառնալով ՀՀ-ի հետ առևտրին, նա նշեց, որ իրադրությունը լավը չէ, և նման կտրուկ նվազում առևտրի ծավալների չէին սպասվում: «Լուրջ աշխատանք է սպասվում, ճգնաժամ է: Միությունը լավն է, հնարավորություններ տալիս է, բայց խնդիրները պետք է լուծել», – հավելեց նա:




Լրահոս