Կապիկը ողջ է մնացել 100-ից ավելի կրակոցից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինդոնեզիայում Աան անունով օրանգուտանը ողջ է մնացել այն բանից, հետո, երբ նրա վրա պնևմատիկ զենքից արձակվել է ավելի քան 100 կրակոց, հայտնում է NY Saily News-ը: Բորնեոյի կենդանիների ապաստարանում հայտնված կապիկի ապաքինումը, ըստ աղբյուրի, հրաշք է, սակայն նա կուրացել է՝ զրկվել է ձախ աչքից: Հոկտեմբերի 10-ին էգ օրանգուտանին հայտնաբերել էին կենդանիների պաշտպանները. նրա գլխում 37, իսկ մարմնի վրա 67 գնդակ է եղել: Չնայած բոլոր գնդակները հեռացվել էին, անասնաբույժները կարծում էին, որ 15-ամյա կապիկը կսատկի սրտի, թոքերի և աչքի շրջանում ստացած վերքերի հետևանքով առաջացած վարակներից: Ինդոնեզիայում է բնակվում աշխարհի օրանգուտանների մոտ 90 տոկոսը: Սակայն մոտ 60 000 օրանգուտան վերացվող անտառներում հաճախակի է բախվում մարդկանց հետ՝ մահացու ելքով:
tert .am




Լրահոս