Էջմիածին-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան բռնկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Դվին» ռեստորանի մոտակայքում (բենզալցակայանի մոտ) «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 77 TL 177 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




Լրահոս