Ժողովուրդ. ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձեվակերպումներ զվարճացրել էին Աժ պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պետական բյուջեի նախագծում առկա որոշ ձևակերպումներ երեկ պարզապես զվարճացրել էին Աժ պատգամավորներին: Նախագծով ՀՀ կառավարությունը խոստանում է հաջորդ տարի նպատակային ներազդել Երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացին:
“Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիքև ինչ է. “Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավմանե”,-հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Պարզվեցև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում ուղղված էր հարցը, չուներ դրա պատասխանը: Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:




Լրահոս