Դատարանը կքննի Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Փաստինֆո” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի և նոյեմբերի 6-ին՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի գործերով՝ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, նոյեմբերի 14-ին տեղի կունենա քաղաքացի Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը: 
Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:




Լրահոս