Քրեական հեղինակություն Ղռերի Ավոն և նրա որդին մարդ են առևանգել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Oրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն: Մեր տեղեկություններով, անձի առևանգման և ապօրինի ազատությունից զրկելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ խափանման միջոց կալանքի համար, սակայն Աջափնյակ և Դավթաշեն դատարանը գրավ է կիրառել՝ 3 մլն դրամ, և Ղռերի Ավոն ու որդին ազատ են արձակվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս