Ժողովուրդ. Էս շենքի վրա գալովի ա։ Վառվելը քիչ չէր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ժողովուրդ”-ի թղթակիցն ականատես է եղել թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց։
Մոտ վեց ամիս շարունակվող վերանորոգման աշխատանքները, ըստ երևույթին, զայրացրել են նաև բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը։ Ղրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով հարվածել ու բարձր ձայնով հայհոյել։ Տեսարանը շարունակվեց մոտ 10 րոպե, մինչև մյուս աշխատակիցները հանդարտեցրին նրանց։ Այդ ժամանակ անցորդներից մեկը, քմծիծաղ տալով նկատց, “էս շենքի վրա գալովի ա։ Վառվելը քիչ չէր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում”։
Միջադեպի կապակցությամբ թեթրը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից, որը, ինչպես միշտ, ոչնչից տեղյակ չէր։ “Ես տեղյակ չեմ և այդ մասին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ”,֊ ասաց նա ու անջատեց հեռախոսը։




Լրահոս