Նոյեմբերի 5-ին ժամը 14.15-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 120, 7,62 մմ տրամաչափի` 75 և 12,7 մմ տրամաչափի 6 փամփուշտ և նռնակի 2 պայթուցիչ ու հայտնել, որ զինամթերքն իր հետ բերել է 1992թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելուց հետո, սակայն մոռացել էր այդ մասին և դրանք հայտնաբերել է օրերս` հացատունը վերանորոգելիս: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: