Շիրակի մարզում հայր ու որդի BMW X 5-ով գլորվել են ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզոմ: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Վաղարշակ Մադոյանը վարելով “BMWX 5” մակնիշի 15 ՍԼ 353 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ատոճանապարհի 135-րդ կմ հատվածում՝ Ցողամար գյուղի տարածքում գտնվող “Ղոչաղբյուր” կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և մոտ 15 մետր գլորվել ձորը: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհը բավականին անբարեկարգ է, հսկայական փոսեր կան, իսկ այդ փոսերը լցված են հողով, ինչն էլ եղել է վթարի հիմնական պատճառը:
Վարորդը ծնունդով Բոգդանովկայից է և իր որդու հետ մեկնում էր ծննդավայր: Բարեբախտաբար տղային ոչինչ չի եղել: 




Լրահոս