9-ամյա երեխան 4000 դոլարի կոնֆետ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքում 9-ամյա  տղան  մեկ շաբաթում  4000 դոլարի քաղցրեղեն է գնել իր եւ ընկերների համար: Մեծ գումարի կորուստը հայտնաբերել է   հայրը: Երեխան պատմել է ծնողներին, որ ամեն օր թաքստոցից դոլարներ է վերցրել եւ մեծահասակ հարեւաններից մեկի օգնությամբ փոխանակել գումարը գրիվնայով, որից հետո գումարի մի մասը տվել է այդ հարեւանին՝ որպես վարձատրություն, իսկ մյուս մասով ընկերներների հետ կոնֆետներ գնել: Ամուսինները փորձել են ինչ-որ կերպ վերադարձնել գումարը, սակայն իրավապահ մարմինները նրանց բացատրել են, որ դա անհնար է:




Լրահոս