Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, հաղորդավար, շոումեն Արմեն Պետրոսյանը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ առավոտից իրեն զանգահարում են մարդիկ ու վախեցած ձայնով հարցնում՝ արդյոք ամեն բան կարգին է, քանի որ լուրեր էին տարածվել, թե նա մահացել է: Այսօր Արմենը անդրադարձել է իր թողած գրությանը, քանի որ սոցիալական կայքերի մի քանի օգտատերեր թողել են ոչ այդքան կոռեկտ մեկնաբանություններ: «Նայում եմ այստեղ գրած մի քանի մեկնաբանություններին ու ուղղակի զարմանում: Ինչքան են մարդիկ դարձել անսիրտ: Չհաշված այն, որ առավոտվանից ստանում եմ ցավակցական նամակներ, նույնիսկ մոտ մարդիկ են զանգում ճշտելու նպատակով: Այդքանից հետո բացում եմ այս կայքը ու կարդում եմ ինձ համար շատ տարօրինակ մեկնաբանություններ: Մեկը գրում ա մարդկանց մի խաբեք, մյուսը փորձում ա ինձ բացատրի, որ շնորհակալություն են հայտնում ոչ թե ինչ-որ բանի մասին, այլ համար: Անկեղծ եմ ասում, շատ ծիծաղալույա: Ես ունեմ բարձրագույն կրթություն եւ պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ, ով իրեն համարում է գրագետ, հրապարակի կենտրոնում գրել հայերեն թելադրություն ու պարզել, թե ով գրագետ ա, ով անգրագետ, չնայած որ ունեմ ռուսական կրթություն: Եվ մի խորհուրդ մեր բոլոր սոցցանցերի օգտատերերին. պարտադիր չի ամեն հոդվածի տակ թողնեք մեկնաբանություն, եթե իրոք ասելու բան չունեք: Շնորհակալություն: Եվ Աստված չանի` ինչ-որ մեկը հայտնվի նույն դրության մեջ, ինչ ես` այսօր»,-նշել է Արմեն Պետրոսյանը:
ՇԱՏ ԾԻԾԱՂԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ