Եթե ժեստիկուլյացիայի վիճակագրություն կազմվի, դուք Հիտլերից առաջ կանցնեք. Ֆարմանյանը` Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Գլխավոր դատախազության 2014թ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քննարկումների ընթացքոմ հնչած արատավոր երևույթները համարեց իրավիճակի ոչ ադեկվատ գնահատման արդյունք:

«Մենք միթե՞ սպասում էինք, որ համակարգային գլխավոր խնդիրները մեկ տարում պետք է լուծվեր: Անդրադառնալով հնչած ելույթներում թույլ տված անընդունելի մոտեցումերին, որ ելույթը ժեստիկուլյացիայով է, պարո՛ն Փաշինյան՝ Ձեզ նկատի ունեմ, եթե ժեստիկուլյացիաներով վիճակագրություն կազմվի, դուք պատմության մեջ առաջ կանցնեք անգամ Ադոլֆ Հիտլերից, ով առաջին տեղում է»,- նշեց նա:

Պատգամավորը խորհուրդ տվեց քննարկել Գլխավոր դատախազության բուն հաղորդմանը վերաբերող հարցերը: «Շատ դեպքերում պետք է ոչ թե զբաղվեն թատերական ներկայացումներով, որը եղավ, այլ պետք է հասկանան, որ դատախազությունում համակարգված կոռուպցիա գոյություն չունի, ես դա հայտարարում եմ ամենյան պատասխանատվությամբ: Պարոն Կոստանյանին ցանկանում եմ մաղթել, որ շարունակեք հավատարիմ մնալ այն արժեքներին, ինչ այստեղ ներկայացվել է, հնչած շատ ելույթներում քննադատական, որոշ դեպքերում վերամբարձ, ինչպես տիկին Փոստանջյանին է՝ որպես թատերականի շրջանավարտ, դրանց որևէ կերպ ուշադրություն չդարձնել, շարունակել այն, ինչ պահանջում է Հայաստանի Հանրապետության շահը, բոլոր այդ ելույթները պատմության փոշու մեջ ոչնչանալու են»,-եզրափակեց նա:




Լրահոս