ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի կարծում, թե կա այնպիսի մարդ, ով կողմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը:
«Ես չեմ կարծում, որ հոսանքի թանկացումից գոհ մարդ կա, բոլորն էլ դժգոհ են: Կտեսնենք` առաջիկայում ինչ կլինի: Անձամբ ես դեմ եմ, որովհետև եթե մի հիմնարկ կատարել է սխալ տնտեսական քաղաքականություն, կուտակելով այդքան պարտքեր, չեմ կարծում, որ բնակիչները պետք է վճարեն դրա համար», – նշեց նա:
Այն հարցին, թե լսումների ժամանակ կբողոքի կամ իր դժգոհությունը կհայտնի՞, պատասխանեց. «Բողոքեմ, ի՞նչն ա ավելանալու: Ես եթե իմանամ` երկու ամիս իրար վրա բողոքեմ, հոսանքի գինը չեն բարձրացնի, կբողոքեմ»: Նա հավելեց, թե միշտ էլ մասնակցում է նմանատիպ քննարկումների և հավալեց, որ էլէներգիայի սակագնի թանկացումից տուժելու են բոլորը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում