Հրապարակ. Ս. Սարգսյանը կվերադառնա 2 օրից՝ Գ. Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է թերթը, Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի արձակուրդը երեկ ավարտվել է. Աբրահամյանը գիշերը ժամանել է Հայաստան, իսկ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա և Հայաստանում կլինի 2 օրից, որպեսզի մասնակցի Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին։ Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստն այսօր կվարի և քվորումի բացակայության մասին կհայտարարի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Աժ–ում բավականին բուռն քննարկման թեմա է նաև Հովիկ Աբրահամյանի բացակայության ժամանակ ԱՍՆ դեսպան Ջ. Հեֆերնի այցը խորհրդարան և հանդիպումն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նադդալյանի հետ։ Բանն այն է, որ քաղաքական ուժերի, լիդերների ու ամեն ռանգի պաշտոնյաների հետ վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ ունեցող ԱՄՆ դեսպանը մինչ այժմ որևէ հանդիպում չի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը բավական տարօրինակ է։ 




Լրահոս