ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հունիսի 11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին էապես չի փոխվի, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում` 11-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.60C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.40C