27-ամյա երիտասարդի մահվան մեջ ձի՞ն է մեղավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է Ակունք գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանի դին: Ըստ շրջանառվող լուրերի՝ տղան կա՛մ ձիուց վայր ընկնելու արդյունքում է մահացել, կա՛մ նրան սպանել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը վստահեցրել է, որ երիտասարդը ձիուց վայր ընկնելու հետևանքով է մահացել. «Մեզ մոտ նման բան չկա, քննությունը կապացուցի, որ տղան ձիուց ընկել է: Երևի ցանկացել է բռնել ձիուն, հարվածել է, ու նա մահացել է: Խեղճ ու կրակ ընտանիք էին, մեր գյուղի հովիվն էր ու չէր էլ ամուսնացել»:

Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Տարոնը Ազատանում անասնապահությամբ էր զբաղվում: Արծրուն Ղարիբյանը սպանության վարկածին չի կարողանում հավատալ, քանի որ, նրա խոսքով, Տարոնը թշնամիներ չուներ, մարդկանց հետ երբևէ խնդիրներ չէր ունենում. «Խելոք իր գործն էր անում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս