Կառավարությունն օրերս գրավոր պատասխանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցին, թե ինչ են իրենք անում` «Արմավիա»-ի թռիչքների հետաձգման պատճառով օդային հաղորդակցության ոլորտի խափանումները կանխելու եւ այդ խնդիրը լուծելու համար: Երբ նախորդ քառօրյայի ժամանակ Ա. Վարդանյանը հնչեցրել է հարցը, կառավարությունը 3-էջանոց գրավոր փաստաթուղթ է ներկայացրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միակ միտքը, որը կարմիր թելի պես անցնում է նրանց պատասխանում, սա է` իրենք անում են հնարավոր ու անհնարին ամեն ինչ` խնդիրը լուծելու համար: «Կառավարությունը շարունակելու է հետեւողական լինել ընկերությունների գործունեության, խնդիրների լուծման, առկա տարաձայնությունների հաղթահարման եւ ուղեւորների շահերի պաշտպանության հարցերում»,-գրել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
ՆՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ