Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային են անդրադարձել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը շաբաթ օրը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Գլխավորապես քննարկվել են երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերություններ: Դրանք բազմավեկտոր են ու բազմազան, և մեր հարաբերությունները բոլոր հարթություններում չափազանց մանրակրկիտ քննարկվել են: Ղարաբաղյան թեմային ևս անդրադարձ է եղել»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը: