ԱԻՆ-ում աշխատելու հայտ է ներկայացրել հաշմանդամություն ունեցող 60 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` նոյեմբերի 26-ին, Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների եւ ձեռնարկված միջոցառումների մասին։
ՓԾ տնօրենը նախարարին տեղեկացրեց նաեւ  նոյեմբերի 30-ին երեւանում անցկացվելիք ,Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումըե թեմայով ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների մասին:  Ուսումնավարժությանն ընդգրկված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ ԱԻ նախարարության, Շիրակի մարզպետարանի, “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ օպերատիվ խմբերը, Երեւանի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ԱԻՆ ՓԾ Երեւանի եւ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունները եւ Երեւանի հերթապահ ծառայությունները: Ուսումնավարժության մեջ կներգրավվեն
ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ կոնֆերենց դահլիճում նախատեսվում է անցկացնել  “Երեխաների երկրաշարժից պաշտպանության կազմակերպումը դպրոցներում” թեմայով սեմինար, իսկ դեկտեմբերի 17-ին Երեւանում եւ 18-ին Գյումրիում՝ միաժամանակյա տարահանում հնարավորինս շատ թվով դպրոցներում:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը նախարարին տեղեկացրեց հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքով ապահովելու խնդիրների մասին` նշելով, որ մինչեւ օրս աշխատանքի ընդունվելու դիմում է ներկայացրել 60 հոգի:  Նա նշեց, որ այդ խնդրի շուրջ հատուկ թեմատիկ խմբի շրջանակներում աշխատանքային քննարկում կանցկացվի:
Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը խոսեց ԱԻՆ նորակառույց շենքի, ինչպես նաեւ գլխավոր մասնաշենքի ամբողջությամբ տեղնիկական ապահովման եւ վերազինման, կահավորման եւ շրջակա տարածքի բարեկարգման մասին` նշելով, որ այդ բոլոր աշխատանքներն արդեն տարվում են: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց շաբաթօրյակի ընթացքում աշխատակիցների դրսեւորած ջանադրության, նվիրումի ու կատարած հսկայածավալ աշխատանքի կապակցությամբ:
Արմեն Երիցյանը հայտնեց նաեւ ԱԻՆ աշխատակիցների համար չորս նոր ավտոբուսներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին եւ ասաց, որ այդ խնդրի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում տարբեր երկրների հետ:




Լրահոս