«Մենք կողմնակից ենք այն թեկնածուներին, որոնք վառոդի ծխից չեն փախչի»:
Դե իհարկե, Հանրապետական կուսակցության կազմում այնպիսի անհատականություններ են հավաքված, որ ողջ կյանքը վառոդի ծխի բույրն են ըմբոշխնել, միայն թե ոչ Գալուստ Սահակյանի ակնարկած իրավիճակում (հայրենիքի սահմանները պաշտպանելիս): Օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Տարոն Մարգարյանը, Սամվել Ֆարմանյանը, ինքը՝ Գալուստ Սահակյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Մկրտիչ Մինասյանի եւ այլոց հետ հավանաբար Զանգվի ձորում տված կատաղի մարտերի ժամանակ են ձեռք բերել իրենց արիությունը՝ զգալով նաեւ վառոդի հոտը: Դրա համար էլ մյուսներին «հավան չեն»: