ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Բաքվում գովերգել է Իլհամ Ալիեւին. «Նախագահի առումով Ադրբեջանի բախտը բերել է: Իլհամ Ալիեւը ունակ գործիչ է: Ինձ հատկապես դուր է գալիս, որ նավթի արդյունահանումից ստացվող շահույթը ադրբեջանական կառավարությունն ուղղում է սոցիալական ծրագրերի իրագործմանը»,-ասել է կոմունիստը, որի աչքերն ընչազուրկ ադրբեջանցիների իրական թշվառության վրա հավանաբար փակվել են Ալիեւի ճոխ հյուրասիրությունից հետո:
ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ